ՍԱՀԻԲԱ ԳԱՖԱՐՈՎԱ. ԲԱՔՈՒՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ՈՐԸ ՆՈՐ ԼԻՑՔ ԿՀԱՂՈՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը նշել է, որ Բաքուն «խաղաղության և կայունության կողմնակից է», ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները։ Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ «Ադրբեջանը շահագրգռված է խորացնել համագործակցությունը ոչ միայն դաշնային մակարդակով, այլև ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների հետ»։