ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ

«Ցանկացած առաջարկ, որը թույլ կտա կողմերի միջեւ բանակցություններ վարել եւ հասնել խաղաղության, ինքնին լավ է: Որքան ես գիտեմ, կողմերը շահագրգռված են առաջ շարժվել այն առաջարկների հիման վրա, որոնք հանրությանը հասանելի են դարձել 2022 թվականի մարտի 14-ին»:
Այս մասին ArmLur.am-ին   ասել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանը պատրաստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել, նա նշել է. «Ես ենթադրում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, երբ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, նկատի կունենան իրենց դիրքորոշումներն ու հիմնական շահերը։ Այլ կերպ դժվար թե լինի։ Կարևոր կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների և բանակցությունների ընթացքում փոխադարձ ընդունելի արդյունքներ փնտրեն։ Այս ոգով Եվրամիությունը ողջունում է անցյալ շաբաթ արված հայտարարությունները»։


Читайте также

Оставить комментарий