ԱՆԴՐԵՅ ՌՈՒԴԵՆԿՈՆ «3+3» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակին՝ ընդգծելով, որ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հիմնադիր ժողովը համարում է հաջողված։
«Հանդիպումից հետո մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք ձևաչափի գործունեությունը կենտրոնացնել երկուստեք մարդասիրական կապերի զարգացման, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։ Որոշվել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել տարին առնվազն երկու անգամ։ Հաջորդ միջոցառման համար արդեն հայտեր են ստացվել մի քանի մայրաքաղաքներից։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա բոլոր մասնակիցները հույս են հայտնել, որ նա կմիանա «3+3»-ին։ Թբիլիսիի համար դուռը բաց է. կարևոր է, որ տարածաշրջանային հարցերը քննարկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ»,-եզրափակել է պաշտոնյան։