ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍ ՏԱՐԻ ԿԲԱՑՎԻ ԶԱՆԳԵԼԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆ, ԻՍԿ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵՆՔ ԵՐԿԱԹԳԻԾԸ ԿՀԱՍՑՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ

«Այս տարի կբացվի Զանգելանի օդանավակայանն, իսկ 2023 թվականին մենք երկաթգիծը կհասցնենք Հայաստանի հետ սահմանին, շարունակվում է նաև ավտոճանապարհի շինարարությունը»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով, «ազատագրված տարածքներում շահագործման կհանձնեն ենթակառուցվածքային նշանակության մի շարք հիմնարկներ, այդ թվում՝ հինգ էլեկտրակայան»:
Անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆիզուլիի նոր օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացի այդ, Ադրբեջանը մտադիր է ևս մեկ նոր օդանավակայան կառուցել Լաչինի շրջանում: