ԱԴԱԼԱԹ ՎԵՐԴԻԵՎ. ԵԿԵԼ Է ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

«Վերջին իրադարձությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ որոշ հայեր չեն ուզում համակերպվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտության հետ: Ըստ երևույթին, խաղաղ բնակչությանը զինելու մասին անջատողականների ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարությունը գործնականում կյանքի է կոչվում»։
Այս մասին ասել է ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը՝ մեկնաբանելով հայ ահաբեկչի կողմից Շուշայի մուտքի մոտ իրականացված ահաբեկչությունը, որն ուղղված էր ադրբեջանցի և ռուս զինվորականների դեմ:
Վերդիևը պնդում է, որ հակառակորդին պետք է համարժեք պատասխան տալ. «Սա առաջին դեպքը չէ։ Նմանատիպ սադրանքներ նախկինում մեկ անգամ չէ, որ եղել են։ Անցած շաբաթվա ընթացքում դիվերսիայի 3-4 փորձ է եղել։ Արդեն իսկ կան իրական պայմաններ, որպեսզի ադրբեջանցի զինվորը ևս մեկ անգամ բարձրացնի «երկաթե բռունցքը»: Կարծում եմ՝ եկել է ժամանակը իրական քայլեր ձեռնարկելու հակաահաբեկչական գործողության ուղղությամբ»։


Читайте также

Оставить комментарий