Հռոմի Պապ. Հատուկ ուշադրությամբ հետևում եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին

«Ես հատուկ ուշադրությամբ հետևում եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին»:
Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Վատիկանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ղեկավարների առջև ունեցած իր ելույթում:
Նա նշել է, որ չմարած հակամարտությունները խարխլում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:     
«Մեր ժամանակներում միջկրոնական երկխոսությունը ժողովուրդների և մշակույթների հանդիպման կարևոր բաղադրիչն է», - ասել է Ֆրանցիսկոս պապը:
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում և Վատիկանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:


Читайте также

Оставить комментарий