Վլադիմիր Պուտին. Ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ
Ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երեք կառավարությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները:
Այս մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունում ասել է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նրանք առաջիկայում կստեղծեն աշխատանքային փորձագիտական ենթախմբեր, կներկայացնեն կոնկրետ ծրագրեր՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսության զարգացման վերաբերյալ:
Վստահ եմ, որ այդ համաձայնագրերի իրականացումից կշահի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական ժողովուրդը և, անկասկած, օգուտ կբերի ամբողջությամբ տարածաշրջանին, և իհարկե Ռուսաստանի Դաշնության շահերին», - ասել է Վլադիմիր Պուտինը: