Աղդամի շրջանում հայտնաբերվել է սպիտակ ֆոսֆորով 27 ականանետային արկ
Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) և ՆԳՆ Աղդամի շրջանային բաժնից տեղեկություն է ստացել, որ Աղդամի շրջանի Գիյասլը գյուղի տարածքում մեծ քանակով արկեր են հայտնաբերվել:
Ինչպես հայտնել են ANAMA-ից, տարածք են մեկնել գործակալության հատուկ շարժական օպերատիվ խումբը և ոստիկանության Աղդամի շրջանային բաժնի աշխատակիցները:
Պարզվել է, որ այդ տարածքում տեղակայված է եղել հակառակորդի մարտական դիրքը, որտեղից կրակ են բացել խաղաղ բնակիչների և օբյեկտների ուղղությամբ: