ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ. Լուսանկար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված վերջին քարտեզը փոփոխության է ենթարկվել:
2020 թվականի դեկտեմբերի 14-ին հրապարակված քարտեզում Ջաբրայիլի շրջանի երկու գյուղեր կրկին պատկերվել են որպես Ադրբեջանի Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրեր: