ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԵՂՏՈՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԿՈՂՄԵՐԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԵՂՏՈՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԿՈՂՄԵՐԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄՀայաստանը, փաստորեն, խոստովանել է իր պարտությունը:
Ինչպես հայտնի է, վերջերս Հայաստանի վարչապետը նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Դա՝ ըստ էության, պարտության խոստովանություն է:
Նոյեմբերի 1-ին այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:
«Որովհետև նա [Փաշինյանը] Ռուսաստանից ռազմական աջակցություն է խնդրել, մինչդեռ դրա համար ոչ մի հիմք չկա: Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում միջազգայնորեն ճանաչված իր տարածքներում:
Հայաստանի տարածքում ոչ մի գործողություն չի իրականացվում, մենք նման ծրագիր չունենք։ Եթե լիներ, մենք դա կիրականացնեինք այս տարվա հուլիսին։ Ինչպես գիտեք, այն ժամանակ Հայաստանը մեզ վրա հարձակվեց պետական սահմանին, և մենք, առանց պետական սահմանը հատելու, նրանց դուրս բերեցինք մեր հողերից», - ասել է Իլհամ Ալիևը:
Նախագահը նշել է, որ Հայաստանը մի կողմից խոստովանում է իր պարտությունը, իսկ մյուս կողմից չի ուզում լիակատար կապիտուլյացիա:
«Փաշինյանի կեղտոտ գործողությունների պատճառով պատերազմը դեռ շարունակվում է, կողմերը կորուստներ են կրում: Այս ամենի պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա: Եթե նրանք խոստովանեն իրենց պարտությունը և լքեն մեր հողերը, ապա հարցը կլուծվի բանակցային սեղանի շուրջ», - ասել է Իլհամ Ալիևը:



Читайте также

Оставить комментарий