ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԲԱՔՎԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԲԱՔՎԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸՊաշտոնական Բաքուն անհանգստացած է՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ ռազմական համագործակցությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եվս մեկ հարց, որը ես ուզում եմ բարձրացնել Ձեզ հետ, և որը ես ուզում եմ, որպեսզի Դուք լսեք ոչ թե ուրիշ աղբյուրներից, այլ անձամբ ինձնից՝ դա մեր մտահոգությունն է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության առնչությամբ։ Ինչպես գիտեք, Հայաստանը մեր տարածքները օկուպացրած երկիր է։ Նա Խոջալիում իրագործել է ցեղասպանության ակտ, 1 միլիոն ադրբեջանցիներին վտարել է իրենց տներից, օկուպացված տարածքներում անցկացնելով էթնիկական զտման քաղաքականություն, ոչնչացնելով մեր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները՝ դրանով հանդերձ խախտելով միջազգային իրավունքը և չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև մյուս կազմակերպությունների պահանջները», - երեքշաբթի Ադրբեջանում Հունաստանի նոր դեսպան Նիկոլաոս Պիպերիհոսի հավատարմագրերը ընդունելու ժամանակ ասել է Ի.Ալիևը։
Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը անցկացնում է ագրեսիվ քաղաքականություն.
Նրա խոսքով, նման քաղաքականության դրսևորում է հանդիսանում՝ հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի ռազմական սադրանքը։ «Սահմանին լարվածությունը հանդիսանում է Հայաստանի սադրանքը։ Բացի դրանից, վերջերս շփման գիծը հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է հայ սպան, նա արդեն խոստովանել է ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակչության վրա դիվերսիոն խմբով հարձակվելու մտադրությունների մեջ»,- նշել է նախագահը։
Ի.Ալիևը հավելել է, որ, անշուշտ, ցանկացած երկրի հետ Հայաստանի սերտ ռազմական համագործակցությունը մտահոգություն է առաջացնում պաշտոնական Բաքվի մոտ։ «Ձեզ երևի հայտնի է Հայաստանի կողմից սահմանին սադրանքից անմիջապես հետո՝ Ռուսաստանից Հայաստան սպառազինության ինտենսիվ մատակարարումներին մեր արձագանքը։ Ակտիվ ռազմական ընդհարումները դադարեցվել են հուլիսի 16-ին, իսկ հուլիսի 17-ից մինչև երեկ, երբ իրագործվել է վերջին չվերթը՝ մերձկասպյան երկրների օդային տարածության միջով Ռուսաստանից Հայաստան իրագործվել են բազմաթիվ բեռնափոխադրական չվերթներ։ Ես սա հենց այնպես չեմ ասում Ձեզ։ Մենք այնպես մեր ռուսաստանցի գործընկերների հետ նույնպես բարձրացրել ենք հարցը այն մասին, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը մտահոգություն է առաջացնում մեզ մոտ։ Որովհետև դա հանդիսանում է Ադրբեջանի համար լուրջ սպառնալիք, քանի որ Հայաստանը օգտագործելով այդ զենքը՝ սպանում է մեր զինծառայողներին և խաղաղ բնակչությանը»,- ընդգծել է Ի.Ալիևը։



Читайте также

Оставить комментарий