ԿՈԼՈՄԻՆԱ. ՆԱՏՕ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը, իր X ցանցում գրել է՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, որը հիմնված է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա՝ որպես սահմանների սահմանազատման հիմք: Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է»,- ասել է Կոլոմինան։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ ասել է, որ դաշինքն ակտիվորեն աջակցում է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։