Խազար Իբրահիմ. «Անկարան Բաքվին 29 մլն դոլար գրանտ կտրամադրի պաշտպանական նշանակության ապրանք գնելու համար»

irevanaz.com

Թուրքիան Ադրբեջանին 200 մլն թուրքական լիրայի չափով (29,3 մլն դոլար) գրանտ կտրամադրի պաշտպանական արտադրանք գնելու համար, հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը:  
«2020 թվականի փետրվարի 25-ին համաձայնագիր են ստորագրել ռազմա-ֆինանսական համագործակցության մասին, որի համաձայն Անկարան պարտավորվել էր 200 միլիոն թուրքական լիրայի չափով գրանտ տրամադրել Բաքվին՝ պաշտպանական արտադրանք գնելու համար», - թուրքական «Сumhuriyet» պարբերականին ասել է դեսպանը:
Մեկնաբանելով հայկական մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Ադրբեջանը մտադիր է Թուրքիայից ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր գնել, դիվանագետը նշել է, որ «200 մլն լիրան կարող է լինել միայն մեկ արտադրանքի գինը»: 
Դիվանագետն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են պաշտպանական նշանակության արտադրանքի համատեղ արտադրություն սկսել:



Читайте также

Оставить комментарий