«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար մենք ստիպված եղանք կիրառել ականանետեր»
Հայկական մամուլում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական բանակը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով ականանետեր, չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, իրականում հրադադարի ռեժիմը խախտել են Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ ինտենսիվ գնդակոծության ենթարկելով ադրբեջանական բանակի դիրքերը:
«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կիրառել են 82 միլիմետրանոց ականանետեր», - հայտնել են պաշտպանական գերատեսչությունից: