Ալի Հասանով. «Խոջալուի վերքը մի վերք է, որը երկար ժամանակ չի լավանա մարդկանց սրտերում»
«Խոջալուի ցեղասպանությունը՝ հայ հրոսակների կողմից իրագործված, 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է: Խոջալուի վերքը մի վերք է, որը երկար ժամանակ չի լավանա մարդկանց սրտերում: Մեզ առաջարկվում է, որպեսզի երկու ժողովուրդները նվաճեն միմյանց վստահությունը, բայց ինչպե՞ս, որ ճանապարհով:
Այս մասին հայտարարել է՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ, նախկին փոխվարչապետ Ալի Հասանովը:
«Մեր ժողովուրդը երկար ժամանակ վստահել է հայերին, և նրանք ապրել են մեզ հետ համատեղ: Հենց նրանք են օկուպացրել մեր հողերը, անբուժելի վերք են պատճառել մեզ: Դրա համար էլ, նրանք պետք է փորձեն նվաճել մեր ժողովրդի վստահությունը, այլ ոչ թե մենք՝ նրանց: Եվ նույնիսկ եթե նրանք նվաճեն այդ վստահությունը, Խոջալուի վերքը հեշտությամբ չի բուժի:
Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է ամեն օր հանդես գա նոր առաջարկությամբ` իր ժամկետը երկարաձգելու համար, այլ պետք է հասնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը: Իրականում, նույնիսկ փոքր երեխաները գիտեն ճշմարտությունը, էլ չխոսելով Մինսկի խմբի կազմում ընդգրկված երկրների մասին: Ամենասարսափելի ճշմարտությունն այն է, որ Խոջալուի ցեղասպանության ժամանակ 25 փոքր երեխաներ կորցրել են երկու ծնողներին, մեկ գիշերվա ընթացքում սպանվել են ավելի քան 600 ծեր մարդիկ, կանայք և երեխաներ, իսկ նրանց մարմինները գազանաբար պղծվել են:
Ավելի լավ կլինի, եթե Մինսկի խումբը՝ հայերի նկատմամբ մեզնից վստահություն խնդրելու փոխարեն՝ այդ խնդիրները, հայ անջատողականների և մարդկանց նկատմամբ ատելությունը նվազեցնելու ուղիները քննարկի, ոչ թե մեզ հետ, այլ հայերի հետ, այդ մասին հայտարարի միջազգային հանրությանը», - ընդգծել է Ա. Հասանովը: