Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնականը Հունվարի 20-ի շեհիդների մասին Փաշինյանի հայտարարությունները զառանցանք է անվանել
Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է՝ Հունվարի 20-ին շեհիդների մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները:
Հաջիևն ասել է, որ հայկական կողմը տարածում է իրարամերժ, ցնդաբանական հայտարարություններ:
Հաջիևը հիշեցրել է, որ Ն.Փաշինյանը Հունվարի 20-ի շեհիդներին անվանել է ծայրահեղականներ. «Սա զառանցանքի հստակ օրինակ է, էլ ի՞նչ կարելի է սպասել նրանից: Նա Սոլժենիցինին համեմատել է ֆաշիստ դահիճ, ֆաշիստների շարքերում ծառայող Գարեգինի Նժդեհի հետ»:
Հաջիևն ընդգծել է, որ Հունվարի 20-ի ողբերգությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, հարգվում է շեհիդների հիշատակը. «Հունվարի 20-ը նշվում է միջազգային մակարդակով, մեր բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում: Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ տարբեր միջոցառումներ են անցկացվում, ողբերգությունը հասցվում է միջազգային հանրության ուշադրությանը»: