Ղարաբաղում պատերազմ հրահրելով՝ Հայաստանը փլուզեց ԽՍՀՄ-ը. Ռուսլան Խասբուլատով

irevanaz.com

Խորհրդային Միությանը մահացու հարված հասցրեց Հայաստանը, Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելով Լեռնային Ղարաբաղի համար, որին իրավունք չուներ հավակնել:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, պրոֆեսոր Ռուսլան Խասբուլատովը՝ Թաթարստանի «БИЗНЕС Online» թերթին տված հարցազրույցում:
Խասբուլատովը նշել է, որ այդ իրավիճակում Մոսկվան պետք էր «կոշտ կերպով կարգ ու կանոն հաստատեր»: Որպես օրինակ՝ նա մատնանշել է 1968 թվականին Կանադայում տեղի ունեցած դեպքերը:
«Այն ժամանակ Մոնրեալի ազգայնականներ ուզում էին հռչակել Քվեբեկի մարզի անկախությունը:  Կանադայի այն ժամանակվա վարչապետ Պիեռ Տրյուդոն զորքեր մտցրեց և գնդակահարեց մի քանի խռովարարի: Մի քանի օր անց Կանադայում կրկին տիրեց խաղաղություն և հանգստություն», - ասել է Ռուսլան Խասբուլատովը:



Читайте также

Оставить комментарий