Հայաստանի ղեկավարությունը երկիրը օրեցօր ավելի է մխրճում ճահճի մեջ

Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորումը Հայաստանին օգուտ կբերի շատ առումներով: Նման կարծիքին են միջազգային փորձագետները: Այս հակամարտության պատճառով Հայաստան կապիտալի ներհոսքը գրեթե դադարել է: Երկրում իրավիճակը գնալով ծանրանում է: Չնայած  Հայաստանի նոր իշխանությունների տված խոստումներին՝ կառավարությունը չի կարողանում լրացնել բյուջեի պակասը: Փորձագետները նշում են, որ Հայաստանում առկա սոցիալտնտեսական ճգնաժամը գնալով ավելի ու ավելի է խորանում, ինչ իր հերթին խթանում է արտագաղթը: Վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է, որ իր տարածքով տարանցիկ գազատար անցկացվի: Սակայն, փորձագետներն առայժմ չեն կանխատեսում Հայաստանի մասնակցությունը որևէ տարածաշրջանային նախագծի:
«Ակնհայտ է, որ Հայաստանի շատ խնդիրների պատճառն այն է, որ այդ երկրի կառավարությունը հարևան երկրներին վերածել է թշնամիների: Ես նկատի ունեմ  Թուրքիան և Ադրբեջանը: Հիմա արդեն Վրաստանն էլ է վերածվում թշնամի երկրի:  Լիակատար մեկուսացումը երբեք  չի նպաստել տնտեսության բարգավաճմանը: Նիկոլ Փաշինյանը նախ պետք է խորհի բանակցային գործընթացի, հարևան երկրների հետ  բարիդրացիական հարաբերությունների վերականգնման շուրջ. Միայն դրանից հետո կարելի է խոսել տարանցիկ գազատարի կամ նավթատարի, տնտեսական զարգացման մասին:  Տվյալ պահին այս ամենն անհնար է և կարծում եմ, որ առաջիկա տարիներին այս առումով ոչինչ չի փոխվի»,-ասել է միջազգային հակամարտությունների հարցով փորձագետ (ՌԴ) Եվգենի Միխայլովը:
Փորձագետները նշում են, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը աշխարհի առաջատար երկրների հետ համագործակցության հաջող ձևաչափեր է ստեղծում, նրանց հետ խոշոր էներգետիկ, նավթագազային, տրանսպորտային նախագծեր է իրականացնում, Հայաստանի ղեկավարությունը երկիրը օրեցօր ավելի է մխրճում ճահճի մեջ: Բոլոր տարածաշրջանային նախագծերը շրջանցում են Հայաստանը: Պատճառը մեկն է՝ ադրբեջանական տարածքների Հայաստանի կողմից շարունակվող օկուպացիան: Տարածաշրջանում կայուն խաղաղություն և համագործակցություն կարող է հաստատվել միայն հայկական օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական տարածքների ազատումից հետո: Սա իր հերթին կարող է նպաստել Հայաստանի տնտեսության աշխուժացմանը:



Читайте также

Оставить комментарий