Ֆիլիպ Էկոզյանց. «Ժան Շարդենը Երևանում հնության հետքեր չի գտել»
Հայ պատմաբանները հաճախ են մեջբերում 18-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի խոսքերը, ով շատ է գրել Հայաստանի մասին: Սակայն, նրանք երբեք ամբողջությամբ չեն ներկայացնում Շարդենի գրածները:
Լրացնելով այս բացը՝ ուկրաինացի պատմաբան, հայտնի բլոգեր (ազգությամբ հայ) Ֆիլիպ Էկոզյանցը կարողացել է ձեռք բերել Շարդենի բնօրինակ նամակները:
Այդ նամակներից պարզ է դառնում, որ նախքան արաբական արշավանքները Երևանը գոյություն չի ունեցել: Ավելին, Ժան Շարդենը պնդում է, որ այդ տարածքներում հայերեն լեզուն վերջերս է հայտնվել:
Էկզոյանցի խոսքով, Հայաստանի պատմությունը վաղուց են կերտում կեղծ նյութերից և կիսատ-պռատ տեղեկություններից՝ պատմությունից հեռու մարդկանց ստիպելով հավատալ այս ամենին:
Հայկական մի շարք պարբերականներում և վավերագրական ֆիլմերում նշվում է, որ իբր Ժան Շարդենը գրել է. «Երևանն աշխարհի ամենահին բնակավայրն է, որտեղ ապրել է Նոյը՝ իր ընտանիքով»:
Էկզոյանցը պնդում է, որ Շարդենն իսկապես նման բան ասել է, սակայն, չգիտես ինչու տեքստը կիսատ է մնում հենց այստեղ:
«Բոլոր այս տվյալները կասկածելի են: Որովհետև նույն աղբյուրը պնդում է, որ «Իրևան» բառը կապված է «տեսնել» բայի հետ: Սակայն, բոլորին է հայտնի, որ ժամանակակից հայերենը նոր լեզու է, որը 700 տարի սրանից առաջ հայտնի չէր: Պարսկաստանի պատմության մեջ Երևանի ծագման մասին որևէ բան գրված չէ: Չեմ կարծում, որ այդ քաղաքը հիմնվել է արաբական արշավանքներից առաջ: Որովհետև Երևանում հնարավոր չէ գտնել հին պատմության հետքեր», - մեջբերում է անում Էկզոյանցը Շարդենի գրքից: