Արզու Նաղիև. «Հայաստանում դեռ կլինեն նոր հուզումներ և զանգվածային հանրահավաքներ»

irevanaz.com

Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավի կուլմինացիոն փուլը, դրա համար էլ բոլոր կուսակցությունները սկսում են առաջադրել իրենց պահանջները։
Փաշինյանը օկուպացված Լեռնային Ղարաբաղից վերադառնալուց հետո, առաջին հերթին հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։
Այս փաստը խոսում է այն մասին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը առանց եկեղեցու չի հասնի իր առջև դրված նպատակներին։ Հասկանալի է, որ Հայաստանը հանդիսանում է եկեղեցական պետություն և շատ մեծ միջոցներ են կենտրոնացվել աշխարհի բոլոր եկեղեցիներում։ Իսկ Սարգսյանը և նրա թիմը կրկին անգամ ամեն ինչ անում են, որպեսզի ընտրությունների ժամանակ ղարաբաղյան հարցը մնա, որպես գլխավոր։
Նույն բանն էլ կարելի է ասել նաև ղարաբաղյան կլանի և նրաց կողմնակիցների վերաբերյալ։
Բնական է, որ մյուս կուսակցությունները և բլոկները նույնպես դեր կխաղան, սակայն այդ կլանը դեռևս ունի անջատողականների և անշուշտ Ռուսաստանի հույսը։ Գլխավոր գործող անձերից մեկը հանդիսանում է Քոչարյանը և իր թիմը։ Փաշինյանը կոնկրետ ծրագիր չունի, սակայն նա չի կարող ամբողջովին հույս դնել բողոքարարների վրա։ Դրա համար էլ նա ստիպված է խուսանավել տարբեր կուսակցությունների և ներկայացուցիչների միջև, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաներից դուրս։
Հայաստանում ընտրություններին հիմնական գործոն է հանդիսանում ղարաբաղյան հարցը և դրանից են բխում մնացած՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական և ռազմական ասպեկտները։
Եթե գործընթացները շարունակվեն ըստ ներկա սցենարի, ապա բացառված չէ, որ Հայաստանում կսկսվեն նոր հանրահավաքներ և զանգվածային ակցիաներ։



Читайте также

Оставить комментарий