Ալեքսանդր Արզումանյան. «2010 թվականին Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը որեւէ առաջխաղացում չի արձանագրել»

irevanaz.comՀայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ, 2010 թվականին Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը որեւէ առաջխաղացում չի արձանագրել:

«Շարունակվել է վերջին երկու տարիների ավանդույթը: Արտաքին քսղաքական գերատեսչությունը շարունակել է սպասարկել Հայաստանի ներքին քաղաքականությունը», - երկուշաբթի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Արզումանյանը:

Նախկին արտգործնախարարի խոսքով, Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը փորձ է անում որպես առաջխաղացում, միջազգային տարբեր բանաձեւերի ոգուն համապատասխան քայլեր ներկայացնել «այն բեսպրեդելը, որը տեղի է ունենում Հայաստանի ներքին կյանքում»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ամփոփելով 2010 թվականը, անցած ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը ասել էր, թե պաշտոնական Երեւանի հետեւողական քայլերի շնորհիվ Հայաստանը միջազգային հանրության կողմից դիտվում է որպես հուսալի եւ կանխատեսելի գործընկեր:

Մինչդեռ, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, որ անցած տարվա ընթացքում էլ ավելի ամրապնդվել է 1 տարի առաջ Աթենքում ընդունված այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը միջազգային հանրությունը պատկերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակների ներքո:

«Դա եւս մեկ անգամ վերահաստատվեց եւ Աստանայում էլ բոլորի կողմից հավանություն ստացավ, այնպես որ Հայաստանը շարունակում է դիտարկվել որպես ոչ հուսալի գործընկեր: Դրա վկայություններից եղան Wikileaks-ի այն հայտնի արտահոսքերը, որոնք եւս մեկ անգամ շատ ծանր վիճակի մեջ դրեցին Հայաստանին:

Կարծում եմ, որ այս իշխանությունների վերջին 10-12 տարիներին արած նման գործողություններին մենք դեռ վկա կլինենք գալիք տարվա ընթացքում», - ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:



Читайте также

Оставить комментарий