Հիջրան Ռուստամզադե. «Մեկ ժամվա ընթացքում կարող է 25-30 հազար մարդ ոչնչացվել Երևանում»

irevanaz.com«Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությանը արտաքին միջամտությունը՝ կարող է բերել հարյուր հազար հայերի ոչնչացման»։
Այդ մասին, մեկնաբանելով Մեծամորի ԱԷԿ-ի մասին հայ փորձագետի հոդվածը, հայտարարել է՝ մինչև 1992 թ. ատոմային սուզանավում, 1992-2013 թթ. Ադրբեջանի ԶՈՒ-ի քիմիական ծառայության պետի պաշտոնում աշխատած, ռադիոլոգիական և քիմիական անվտանգության մասնագետ, պահեստի առաջին կարգի կապիտան Հիջրան Ռուստամզադեն։
Նրա խոսքով, Հայաստանի ներկա ղեկավարությունը հայտարարել է, որ հարված կհասցնի Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին, այդ թվում նաև Մինգաչևիրի ջրամբարին. «Նման անհիմն արտահայտությունները հաշվարկված են միայն ներքին լսարանի համար։ Ադրբեջանի օդային տարածությունը, մասնավորապես Մինգաչևիրի ջրամբարը հուսալիորեն պաշտպանվում է ժամանակակից ՀՕՊ-ով։ Ջրամբարի շինարարության ժամանակ օգտագործված շինանյութերը, ինչպես նաև մյուս առանձնահատկությունները ապահովում են կառուցվածքի հուսալիությունը և արտաքին ազդեցությունների նկատմամբ դրա կայունությունը։
Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» հռթիռների օգտագործման հետ կապված՝ Հայաստանի կողմից հնչեցված սպառնալիքները Բաքվին հիմք են տալիս՝ հակառակորդի տարածքում ռազմավարական օբյեկտների ոչնչացման մասին որոշում ընդունելու։ Չնայած Ադրբեջանի բազմաթիվ հայտարարություններին այն մասին, որ հակառակորդի ոչ ռազմական օբյեկտները իր կողմից չեն քննարկվում, որպես թիրախ, հարկ է նշել, որ բացառված չէ այն դեպքը, որի ժամանակ, համապատասխան եղանակային պայմանների հաշվարկմամբ՝ հռթիռը պատահական կարող է ընկնել ԱԷԿ-ի վրա, իսկ դա կարող է իր հերթին բերել՝ դրա միջուկային ռեակտորի ոչնչացմանը և շրջակա միջավայրի ռադիոակտիվ թափոններով վարակմանը։
ԱԷԿ-ի շարքից դուրս գալու հետևանքով առաջացած ռադիոակտիվ փոշին կարող է բերել՝ մոտակա քաղաքների ու ավանների ռադիոակտիվ ախտոտմանը։ Հաշվի առնելով տարածքի ռելիեֆը, կարելի է կանխագուշակել, որ ռադիոակտիվ գոտին կընդգրկի միայն Հայաստանը, մոտ 50 հազար մարդ կոչնչացվի թունավորումից, ինչպես նաև մոտակա 150 տարում այդ տարածքներում կենսունակ տարածությունները կսահմանափակվեն։
Բացառված չէ, որ վթարի հետևանքով, առաջին ժամվա ընթացքում Երևանում, Էջմիածնում և Արմավիրում կարող է տուժել, կամ զոհվել մոտ 25-30 հազար մարդ։ Հետագա 2-4 ժամվա ընթացքում րադիոակթիվ գոտու մեջ կընկնեն Արարատ, Հրազդան, Վանաձոր, Սպիտակ քաղաքները, 4-6 ժամվա ընթացքում՝ Ստեփանավան, Ալավերդի, Իջևան, Վարդենիս քաղաքները։ Այդ քաղաքները կենթարկվեն ուժեղ ճառագայթման։ Հետագա մի քանի օրվա ընթացքում, ռադիոակտիվ և ճառագայթման մյուս ձևերի գոտիների ընդարձակվելու հետևանքով, տուժածների և զոհվածների թիվը կարող է հասնել մոտ 40-50 հազար մարդու։



Читайте также

Оставить комментарий