Անպատժելիությունը չի կարող հավերժ շարունակվել
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված աղմկահարույց պատմությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունները Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին: Հիմա նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ: Ինչպես և սպասվում էր, Մինսկում Լապշինի ձերբակալման և հետագայում Ադրբեջանին արտահանձնման պատմությունը ուղեկցվեց Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղտոտ արշավով: Երևանում հայտարարեցին, թե իբր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը հանդիսանում է «խոսքի ազատության խախտում»:
Այս անհեթեթ հայտարարությունը ավելի զավեշտալի է դառնում, երբ նկատի ես առնում Հայաստանում իշխող իրավական սանձարձակությունը, որտեղ այլախոհության հետապնդումը դարձել է պետական քաղաքականության մաս:
Մինչդեռ, Բաքվում հստակ հայտարարում են, որ Լապշինի գործը հարկ է դիտարկել բացառապես իրավական հարթությունում: Լապշինը խախտել է Ադրբեջանի օրենքները և պետք է կանգնի արդարադատության առջև:
Ալեքսանդր Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է և այդ երկրները տեղեկացվել են բլոգերի կողմից կատարված իրավախախտումների մասին:
Լապշինի Ադրբեջանին արտահանձնելու մասին լուրին առաջինը արձագանքեց հենց Երևանը, ընդ որում՝ իրեն յուրահատուկ սադրիչ ոճով: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե «քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների և զբոսաշրջիկների հոսքը Լեռնային Ղարաբաղ չի դադարելու, այլ ավելի է մեծանալու»:
Ցանկալի չէր լինի, որ հայ օկուպանտների սադրիչ հայտարարությունները մոլորության մեջ գցեն ևս մեկ օտարերկրացու: Սակայն, ցանկացած դեպքում, Ադրբեջանը հաստատակամ է իր պետական շահերը պաշտպանելու գործում, և Լապշինի գործը պետք է օրինակ ծառայի այն բանի, որ անպատժելիությունը չի կարող հավերժ շարունակվել: