«Հայ-ադրբեջանական հակամարտությունը Վլադիմիր Կազիմիրովի ծուռ հայելում»
«Հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտությունը արդեն քառորդ դար է շարունակում է մնալ չլուծված:
Հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը իր գոյության ավելի քան 20 տարիների ընթացքում զգալի արդյունքների այդպես էլ չկարողացավ հասնել»:
Այս մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանն ղեկավար Հիքմեթ Հաջիևի՝ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հրապարակված «Հայ-ադրբեջանական հակամարտությունը Վլադիմիր Կազիմիրովի ծուռ հայելում» հոդվածում:
«Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կողմերի մասին՝ պարոն Կազիմիրովն օգտագործում է «երկու հայկական կողմերը» արտահայտությունը: Կուզենայի նրան հիշեցնել, որ հակամարտության կողմերն են հանդիսանում միայն Ադրբեջանն ու Հայաստանը է, որը բռնի ուժ ու ագրեսիա է կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Եթե մենք խոսում ենք հետաքրքրված կողմերի մասին, ապա դա Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքներն են: Կուզենայի հիշեցնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը առաջին հերթին դատապարտում են Հայաստանի զինված ուժերի ներխուժումը ադրբեջանական հողեր, հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պահանջում են հայկական զորքերի անվերապահորեն դուրսբերումը օկուպացված ադրբեջանական տարածքներից»,- նշել է ԱՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում մեկ անգամ ևս հաստատվում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է: Այդ բանաձևերը վաղեմության ժամկետ չունեն: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը Կազիմիրովին խորհուրդ է տալիս ուշադիր կարդալ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածը, որը վերաբերում է պետությունների ինքնապաշտպանությանը և ագրեսիայի հետ մղմանը:
«Կուզենայի Կազիմիրովին հիշեցնել նաև, որ 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկյան արձանագրությունը պարունակում է կոչ՝ ստորագրել օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերման մեխանիզմ ենթադրող համաձայնագիր: 1995 թվականի կրակի դադարեցման վերաբերյալ կոմպլեքսային փաստաթղթերի շարքում կար ժամանակացույց, որը ենթադրում էր կոնկրետ միջոցառումներ Աղդամի, Ֆիզուլիի, Գուբադլիի, Զանգիլանի, Աղդերեյի, Քելբաջարի և Լաչինի ազատման վերաբերյալ: Սակայն, Կազիմիրովը այդ մասին չի հիշատակում», - նշել է ԱՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Ինչպես հայտնի է, հրադադարի դադարեցման ռեժիմը հաստատվել է 1994 թվականի մայիսի 12-ին վերոնշյալ պայմանավորվածությունների բազայի հիման վրա: Մյուս բոլոր փաստաթղթերը նպատակ են հետապնդել իրականացնել այդ պայմանավորվածությունները:
«Աղավաղվել է նաև 1994-1995 թվականների կոմպլեքսային փաստաթղթերի իմաստը: Կազիմիրովը հիշատակում է միայն այն երկու փաստաթղթերը, որոնց ստեղծմանը նա անմիջականորեն մասնակցել է: Մնացած բոլոր փաստաթղթերը ընդհանրապես հաշվի չեն առնվել»,-նշել է Հիքմեթ Հաջիևը:
Հայաստանի կողմից միջազգային կառույցների պահանջների չկատարումը կարելի է վերագրել միջնորդների թերությանը, որոնք ընդունակ չեն ագրեսոր երկրին համոզել հարգել միջազգային իրավունքի նորմերը: Բաքուն, իր հերթին, բազմիցս անգամ ամենաբարձր մակարդակով ընդգծել է. միջադեպերից խուսափելու միակ գործուն և հուսալի միջոցը Ադրբեջանի տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերումն է: