Հայաստանի Զինված ուժերի առկայությունը ադրբեջանական հողերում, կարող է միայն բացասական հետևանքներ ունենալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պնդում է, որ 2015 թվականը պետք է լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարի: Սակայն փորձագետները կարծում են, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի իր նախկին քաղաքականությունը, ապա մոտ ապագայում դժվար կլինի հասնել այդ հակամարտության կարգավորմանը: Ընթացիկ տարվա առաջին օրերից իրավիճակը շփման գծում կրկին սրվեց: Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ինտենսիվ կրակի են ենթարկել ադրբեջանական բանակի առաջապահ դիրքերը, ինչպես նաև շփման գծի մերձակա բնակավայրերը: Այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկան Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները:
«Ադրբեջանական գյուղերի կրակի ենթարկումը Ադրբեջանին ստիպում է համարժեք և կոշտ միջոցներ ձեռնարկել՝ կիրառելով իր ռազմական հնարավորությունների ողջ ռեսուրսները, ինչը ավելի մեծ կորուստներ կբերի և ավելի կործանիչ կլինի հայկական կողմի համար», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հիշեցրեց, որ Հայաստանը՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը, ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի հանրապետության նկատմամբ: Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան և Հայաստանի Զինված ուժերի առկայությունը ադրբեջանական հողերում, կարող են միայն բացասական հետևանքներ ունենալ:
Հայաստանը, հրաժարվելով իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի հողերից, նպաստում է լարվածության աճին: Մինսկի խմբի համանախագահները, խոսելով մոտ ապագայի մասին, շարունակում են պնդել, որ հեռու չէ այն օրը, երբ կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն իրականությունը միշտ ավելի բարդ ու հակասական է լինում: Չնայած, որ խնդրի կարգավորման համար միջնորդներից պահանջվում է ընդամենը Հայաստանին «համոզել» ազատել ադրբեջանական տարածքները:
Կազմակերպությունը, որը պատասխանատվություն է կրում տվյալ տարածաշրջանում կայունության և խաղաղության համար, մինչ օրս չի կարողանում լուծել այս հարցը, չնայած, որ տվյալ հակամարտության ծագման պատճառները բավականին պարզ են: Մի երկիր օկուպացրել է հարևան երկրի տարածքները և հրաժարվում է վերադարձնել դրանք՝ օկուպացված տարածքները հայտարարում է անկախ պետություն: ԵԱՀԿ-ը վաղուց պետք է բացահայտեր հակամարտության մեղավորին և կոշտ միջոցներ ձեռնարկեր Հայաստանի նկատմամբ: Սակայն ԵԱՀԿ-ը և Մինսկի խմբի համանախագահները պնդում են, թե խնդրի լուծումը կախված է հակամարտ կողմերից: Այստեղ չկան հակամարտ կողմեր, կա օկուպանտ և տարածքներն օկուպացված երկիր:
Միջնորդները օրակարգ են բերում շփման գծից դիպուկահարների հետ քաշման հարցը, սակայն չեն անդրադառնում օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման հարցին: Նրանք մոռանում են, որ ադրբեջանական տարածքներում Հայաստանի զինված ուժերի առկայությունը մշտական վտանգ է հանդիսանում ճակատամերձ գյուղերի բնակչության համար:
Irevan