Ժիրինովսկի. «Թքած ունենք Հայաստանի վրա»
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վստահ է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից, հակառակ դեպքում Հայաստանի վերջը կգա։
«... Եվ թքած ունենք Հայաստանի վրա։ Ի՞նչ է Հայաստանը մարդկանց համար։ Այնտեղ պարբերաբար ելույթներ են լինելու», – ասել է նա, Լայֆի «Առաջ» ռադիոհաղորդման եթերում մեկնաբանալով Երևանում ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձությունները։
Ժիրինովսկին նշել է, որ Հայաստանը լեռների մեջ սեղմված, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընկած, որևէ հեռանկար, որևէ տնտեսություն չունեցող մի փոքրիր երկիր է։ «Այնտեղ ընդամենը մեկ միլիոն հայ է մնացել։ Իսկ աշխարհում նրանք վեց միլիոն են։ Բոլորը փախել են` Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ – ամբողջ աշխարհով զբոսնում են։ Այնտեղ ապրելու տեղ չկա` լեռներ են։ Բնականաբար` այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց «տակ փորելու» են»,– ասել է նա։
Նա հայտարարել է, որ, եթե պետք լինի, Ռուսաստանը կարող է Հայաստանից դուրս բելեր իր ռազմակայանը։
«Մեր ոտքերն են ընկնելու, որ ռազմակայանը վերադարձնենք։ Այդ ռազմակայանը նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկրի երեսից կջնջեն երկու կողմից՝ թուրքերն ու ադրբեջանցիները։ Այդ պատճառով էլ պետք չէ անհանգստանալ Հայաստանի մասին։ Նրանք մեզնից երբեք չեն հրաժարվի, որովհետև այդ ժամանակ նրանց վերջը եկել է, վերջ»,– նշել է Ժիրինովսկին։
Ըստ նրա, իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում Ադրբեջանն անհապաղ կազատի Լեռնային Ղարաբաղը, իսկ թուրքերը կօգնեն։ «Հայերին դեռ Եկատերինա Երկրորդը փրկել է երեք հարյուր տարի առաջ»,– ասել է Ժիրինովսկին։