ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎՃԻՌԸ 30-ԱՄՅԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏՆ Է
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը ոչ միայն արդարության վերականգնումն է, այլև ադրբեջանական ժողովրդին հսկայական տառապանքներ բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտը, որն ահռելի տառապանքներ պատճառեց ադրբեջանցի ժողովրդին: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:«Առաջ մղելով հակամարտության լուծման յուրահատուկ ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգ՝ Ադրբեջանը նաև ապահովել է պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց համար։
Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձին արդարացնելը հավասարազոր է այդ հանցագործությունների օրինականացմանը և հանցակից դառնալուն պատասխանատվության սկզբունքի խաթարմանը։
Կայուն խաղաղություն և էթնիկ հաշտեցում հնարավոր չէ ձեռք բերել առանց արդարադատության։
Ադրբեջանը կշարունակի իր հաստատակամ ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու և ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է նա:

