FITCH RATINGS. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վարկային վարկանիշի վրա, հայտնում է Fitch Ratings-ը։Fitch-ը վերանայել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթային թողարկողի դեֆոլտի վարկանիշի (LTFC IDR) կանխատեսումը՝ «Կայուն»-ից «Դրական»-ի և հաստատել վարկանիշը BB- մակարդակում։
«Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են համատեղ հռչակագիր, որի նպատակն է հասնել խաղաղության համաձայնագրի, որը զգալիորեն նվազեցնում է կարճաժամկետ հեռանկարում ռազմական էսկալացիայի ռիսկերը։ Առևտուրը Ադրբեջանի հետ և Ադրբեջանի միջոցով աստիճանաբար բացվում է։ Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես զգալիորեն բարելավվում են, և, ըստ հաղորդումների, Թուրքիայի կառավարությունը քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը», - նշում է Fitch-ի զեկույցում։
Գործակալությունը համարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հետևողական իրականացմամբ և Թուրքիայի հետ սահմանի բացմամբ կարող է լրացուցիչ աճի ներուժ առաջանալ՝ Հայաստանի միջնաժամկետ տնտեսական հեռանկարի համար։

