ՊԱՊՈՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԱՄՆ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂՈՒ» ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարին հրավիրել են Միացյալ Նահանգներ՝ այդ թվում «Թրամփի ուղու» հետ կապված մանրամասները քննարկելու: Այս մասին նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
Պապոյանը նշեց, որ պաշտոնական հրավերն արդեն կա, և ինքը մեկնելու է:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն հայտարարեց, որ «Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքները շարունակվելու են Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով:


Читайте также

Оставить комментарий