ԳՐՈՆՈՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԱՀ-Ի ԵՎ ՀՀ-Ի ՄԻՋԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օգոստոսի 30-ին Նախչըվանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։Մագդալենա Գրոնոն բարձր է գնահատել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության օրակարգի առաջմղման հարցերի շուրջ անցկացված բանակցությունների արդյունքները: Նա ընդգծել է Նախչըվանի ռազմավարական նշանակությունը, որը կարող է կապող օղակ դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև, և կարևորել լոգիստիկ-տրանսպորտային լայնածավալ նախագծերի իրականացումը:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության կողմից տարածաշրջանային կապերին աջակցության և տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների շուրջ:

