ՆԱԽՉԸՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ «ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թուրքական բանակի զինծառայողները ժամանել են Նախչըվան՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ համատեղ վարժանքներ անցկացնելու համար։
Նշվում է, որ Արազ գետի կամրջի վրա դրոշների փոխանակման արարողություն է տեղի ունեցել։
Համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-ից 19-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ։