ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Այժմ ձեզ կոչ եմ անում առաջ շարժվել և որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բոլոր հետագա քայլերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը», - ասել է Կոշտան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան: