ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻԳԴԻՐ-ՆԱԽՉԸՎԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ

Ինչպես հաղորդում է A Haber-ը, այս մասին հայտարարել է՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նրա խոսքով, Իգդիր-Նախչըվան խողովակաշարի աշխատանքները ավարտական փուլում են։ Նախարարը հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նույնպես կմասնակցի գազատարի բացման արարողությանը, որը շահագործման կհանձնվի այս շաբաթ։
Միջոցառմանը կմասնակցեն նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
Նշենք, որ Իգդիր-Նախչըվան գազատարը թույլ կտա դիվերսիֆիկացնել՝ Նախչըվան գազամատակարարումը։ Գազատարի կառուցման վերաբերյալ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Անկարայում։