ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀՀ ԱՐՏՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ. ԹՈՐՈՍՅԱՆ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Այս մասին Հ1-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, անիրատեսական իղձերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը կամ կատարելու է ռեպարացիաներ: Եթե մենք դրա համար ենք ապրում ՀՀ- ում, կներեք, բայց ես համաձայն չեմ: ՀՀ-ն իր քաղաքացիների բարօրությունը, բարեկեցությունը անվտանգությունը և մնացած բոլոր ատրիբուտներն ապահովելու համար է և ոչ ավել։ Եվ եթե մենք դնում ենք այլ նպատակներ ՀՀ-ի առաջ, ապա իմ ասած կարևոր ատրիբուտները դնում ենք կասկածի տակ»,-ասել է Արսեն Թորոսյանը։


Читайте также

Оставить комментарий