ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ Է ԱՐՏԱՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՈՒ ԱՆՁԻ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր պաշտոնական էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։
Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել X սոցիալակական ցանցում, որտեղ հայտնել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ձերբակալվել և Թուրքիային են արտահանձնվել 6 տարի և 15 տարի հետախուզման մեջ գտնվող Իբրահիմ Քայմաքը և Էրջան Յըլմազը։


Читайте также

Оставить комментарий