ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՈՐԵՎԷ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉԻ ԼԻՆԻ. ՓԱՇԻՆՅԱՆ

«Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»,- ասել է նա: