ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԵՎԱՆՇԻՍՏԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄԵԶ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՆ. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ
Ադրբեջանի համար թիվ 1 առաջնահերթությունն է ռազմական հզորության ավելացումը, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Միլի Մեջլիսում:
«Աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նոր կոնֆլիկտային օջախների ի հայտ գալը, պատերազմներն ու մեր շուրջ լարվածության աճը, Հայաստանում ռևանշիստական միտումները մեզ ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական հզորության հարցին», - ասել է նա:
Իլհամ Ալիևը նշել է, որ եթե Բաքուն քիչ ուշադրություն դարձնի ռազմական ոլորտին և չապահովի դրան հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապա ապագայում կարող են խնդիրներ առաջանալ։