ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում ղազախական Ժարկենթ քաղաքում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 24-ը։ Զինվորական անձնակազմի թիվն ու, մասնավորապես, թե որ ստորբաժանումներն են մասնակցում զորավարժություններին, չեն հաղորդվում։


Читайте также

Оставить комментарий