ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ. ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԱՐՏԵՐԻՆ

Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարություններn անհիմն են։ Այս մասին 1News պորտալի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
«Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, և նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել նրանց։ Պատերազմի ընթացքում նահատակվել է մոտ 3,000 ադրբեջանցի զինվորական, հակաահաբեկչական գործողություններում զոհվել է 204 մարդ։ Այլ երկրների զինված ուժերը չեն մասնակցել մարտերին»,- նշել է գերատեսչությունը։


Читайте также

Оставить комментарий