ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ, ԱՊԱ ՆՐԱ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԼՔԵՆ ՂԱՐԱԲԱՂԸ. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ
Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:
«Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն հայկական զինված ուժերի մնացորդներ դեռևս կան Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- նշել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն:
Իլհամ Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը: