ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՕՊ ՈՒԺԵՐԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ

Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել, այս մասին հայտնում է երկրի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ «S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմը պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել է դեպի դիրքային տարածքներ և մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ կատարել»։
Նախօրեին էլ Ադրբեջանի ՊՆ-ը հայտնեց, որ ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները։
Ըստ ադրբեջանական ռազմական գորատեսչության՝ թռիչքները կատարվել են սահմանված երթուղիներով, թռիչքներ և վայրէջքներ են իրականացվել ցերեկային և գիշերային ժամերին, կատարվել են օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքներ։


Читайте также

Оставить комментарий