Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒ-Ի ՍԱԴՐԱՆՔԻ, ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՀԱՏՈՒՑՈՒՄ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Բաքուն հաղորդում է, թե փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի, իրականացրել են «Հատուցում» գործողություն։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը նշում է, որ «Հատուցում» գործողության արդյունքում Ներքին Հանդի բնակավայրի մոտ գտնվող Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքը, որտեղից երեկ կրակ էր բացվել ադրբեջանցի զինվորի վրա, ամբողջությամբ ոչնչացվել է։
Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ նշելով, որ կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:
Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն էլ հայտարարեց, որ հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է։


Читайте также

Оставить комментарий