ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՄԲՈՂՋ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՊԵՍ ԿԱԽՎԱԾ Է՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԵՐՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված է՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սերտ փոխգործակցությունից։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարության մեջ։
«...Նեղ կազմով հանդիպմանը մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Անցյալ տարվա սեպտեմբերից հետո տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Բնականաբար, նոր իրավիճակը նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Իսկ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են՝ Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից»,- ընդգծել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий