ԲԱՔՎՈՒՄ ՌԱՇԻԴ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 15 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Բաքվում ավարտվեց Ռաշիդ Բեգլարյանի գործով դատավարությունը։
Դատարանը Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման, ընդ որում նա 5 տարին կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում։
Օրենքի պահանջներին համապատասխան՝ Բեգլարյանին փաստաբան և թարգմանիչ է տրամադրվել։
Ռաշիդ Բեգլարյանը մեղադրվում է 90-ականներին գերիներին խոշտանգելու և անօրինական զինված խմբավորումներին անդամակցելու համար։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նշում է, որ նա ցուցմունքներ է տվել Խոջալուից դուրս եկած և սպանված հարյուրավոր խաղաղ բնակիչների մասին։
Այս մեղադրանքով Բաքուն 15 տարվա ազատազրկման է դատապարտել նաև Վագիֆ Խաչատրյանին։


Читайте также

Оставить комментарий