ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ԿՈԼՈՄԻՆԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Բայրամովն ու Կոլոմինան քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության, ռազմական կրթության ու ականազերծման ոլորտներում։
Հանդիպման օրակարգում էին նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային, միջազգային անվտանգությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Բայրամովը կրկին պնդել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ էական առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրությունը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։ Բաքուն տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագրում, որտեղ նաև Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին դրույթ կա։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև բարձրացրել է քաղաքացիական բնակչությանը սպառնացող ականների հարցը, շեշտել է, որ Հայաստանը արագ զինվում է: