ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐԹԱԿ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։
Այս մասին Շուշայում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում դրական միտումներ են նկատվում: Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի»,-ասել է Ղազախստանի նախագահը:
Նա նաև նշել է, որ քաղաքական և տնտեսական փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողել ամբողջ աշխարհի վրա։


Читайте также

Оставить комментарий