ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՌԱՅԻՍԻԻ ՀԵՏ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԵՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն ցավակցություն հայտնելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարարի և մյուս պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ։
Ադրբեջանում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ զրույցում Ալիևը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ իր վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։
«Ավելի քան մեկ ժամ տևած մեր երկկողմ հանդիպմանը շատ կարևոր հարցեր են քննարկվել։ Վերահաստավել էր իրանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ուղղությունները և կրկին արտահայտվել էր երկու կողմերի քաղաքական ուժեղ կամքը։ Միաժամանակ մենք մտքերի լայն փոխանակում ենք կատարել կոնկրետ ենթակառուցվածքների ծրագրերի շուրջ, ընդունվել էին կարևոր որոշումներ։ Հուսով եմ, որ այդ հանդիպմանը մասնակցած անձինք դրանք կհասցնեն Իրանի նոր ղեկավարությանը»,- ասել է Ալիևը, համոզմունք հայտնելով, որ հանդիպմանը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։


Читайте также

Оставить комментарий