ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ 1976Թ. ՔԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 15-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները, արձանագրություն ստորագրել, հայտնում է ԱԳՆ-ն։
Փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի նախագահությամբ հանդիպմանը հանձնաժողովները, նախորդ՝ ապրիլի 19-ի հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն՝ համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրիմլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:


Читайте также

Оставить комментарий