ՆԱՏԱԼԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՑ ՊԵՏՔ Է ՄԱՔՐՎԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Ես պահանջում եմ, որ Հայաստանի օրենսդրության միջից մաքրվի ցանկացած տարածքային պահանջ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ, հետևաբար, ես պահանջում եմ փոխել ՀՀ Սահմանադրությունը։
"Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը փոխել" ասողներին ցանկանում եմ խորհուրդ տալ՝ Ադրբեջանի անունը քիչ տվեք, ազիզներ։ Իհարկե կա տարբերակ, որ դուք դա դիտմամբ եք անում՝ Ադրբեջանին պատասխան քայլերի հրահրելով, օրինակ՝ սպասում եք, որպեսզի Ադրբեջանը նույնպես այդպիսի սահմանադրություն ընդունի՝ Հայաստանին տարածքային պահանջներով, Արևմտյան Զանգեզուրներով և այլն․․․ Այ այս ժամանակ ձեր սիրտը կընկնի տեղը, այն ժամանակ դուք կստանաք ձեր սրտի հավերժ պատերազմը․․․
Ես խստորեն պահանջում եմ ՀՀ իրավապահ մարմիններից՝ հատուկ ուշադրության տակ առնել "Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը փոխել" խոսույթը օգտագործողներին։ Այդ մարդիկ տվյալ պահին կատարում են հանցագործություն՝ ուղղված ՀՀ պետականության և ինքնիշխանության դեմ։ Իսկ Վարչապետ Փաշինյանից խստորեն խնդրում եմ Սահմանադրության փոփոխության գործընթացին տալ լայն ընթացք, ու հորդորում եմ չնեղվել։ Ժողովուրդը Ձեր կողքին է, մենք Ձեր կողքին ենք»։


Читайте также

Оставить комментарий