ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ․ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԻ ՎՐԱ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ

«Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում», - գերմանական Berliner Zeitung թերթի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը Հայաստանի հետ բարեխղճորեն բանակցություններ է վարում տարբեր հարթակներում՝ հանուն տարածաշրջանում երկար սպասված խաղաղության։ Մենք իրոք հավատում ենք, որ խաղաղ համաձայնագիր ստորագրելու պատմական հնարավորություն է առկա, և մենք չպետք է մսխենք այն», - ասել է Հաջիևը՝ նշելով, սակայն, որ դեռևս առկա են մի քանի չլուծված հարցեր։
«Առայժմ բարդ է խոսել պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցություններ են անհրաժեշտ», - հավելել է ադրրբեջանցի պաշտոնյան։


Читайте также

Оставить комментарий